Վրաստանի դեսպանը հեռանում է. նա հիշեց Սերժ Սարգսյանի խոսքերը (տեսանյութ)
Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը: Այսօր Վրաստան մեկնելուց առաջ նա հանդիպեց երեւանաբնակ թբիլիսցիների հետ՝ շնորհակալություն հայտնելով նրանց եւ Հայաստանին՝ ջերմ ընդունելության համար: Արդեն նախկին դեսպանը նշեց, որ հայերի մշակույթին ծանոթ է եղել դեռ մանկուց, քանի որ հայ համադասարանցիներ է ունեցել, սակայն միայն պաշտոնավարության ընթացքում է առավել մոտիկից ճանաչել հայերին ու Հայաստանը: Ասում է՝ կարողացել է հեշտ ադապտացվել, քանի որ ավելի մտերիմ հարեւան, քան հայերը, վրացիները չունեն: Թենգիզ Շարմանաշվիլին իր ելույթում շնորհակալություն հայտնեց նաեւ ՀՀ իշխանություններին. «Ես հիշում եմ ամենաառաջին բառերը, երբ ես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հանձնեցի իմ հավատարմագրերը: Նա ինձ ասաց՝ եթե դու թակես, քո առջեւ կբացվեն բոլոր դռները, իսկ եթե չբացվեն, պետք չէ որեւէ մեկին ասել, ասեք ինձ, եւ ես Ձեզ հավաստիացնում եմ, որ դուք այդ դռների հետեւում չեք մնա»: Մանրամասները՝ տեսանյութով