ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏԻ
Աջակցիր «Ա1+»-ինՍարերում եւ դաշտերում կուտակված ձյան հալոցքի հետեւանքով եւ կանխատեսվող հեղեղումների վտագի մոտեցմանը զուգահեռ Գավառագետի ափամերձ տարածքի բնակչության տագնապը սկսում է մեծանալ:
Բնակիչներն աչքի առաջ ունենալով նախորդ տարիների պատկերը մտահոգված են: Ջրի տակ է մնում ոչ միայն հողի բերրի շերտը, որը բնակիչների գերակշիռ մասի համար համարվում է ապրուստի միակ միջոց, այլեւ փչանում է ամբարված սննդամթերքը: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դերենիկ Հովհաննիսյանի հավաստմամբ, մարզպետարանը սկսել է բնական աղետին դիմակայելու միջոցառումների մշակման գործընթացը:
Այս հարցով նաեւ դիմել են կառավարություն: Գետերի հեղեղատարների մաքրման, ափերի ամրացման համար կառավարությունը հատկացերլ է 16 մլն դրամ: Այս նպատակի համար նախորդ տարի միայն 155 մլն դրամ տրամադրվել էր Կարմիրգյուղով անցնող Գավառագետի մաքրման եւ պատերի ամրացմանը:
Կարմիրգյուղի բնակիչները վստահ են, որ այս տարի ջրհեղեղը կշրջանցի իրենց համայնքը: Նրանք իրենց ապահով են համարում: Մինչդեռ այս կարծիքին չէ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Մարտին Բարսեղյանը: Նա ականատես է այն բանին, որ բնակչությունը կենցաղային աղբը, շինանյութի թափոնները եւ գոմաղբը անխնա լցնում է գետը, ինչով արհեստական արգելք է ստեղծվում ջրի նորմալ ընթացքին:
Մարտին Բարսեղյանի գնահատմամբ բնակիչներից շատերը առաջնորդվում են` մեր տանից հեռու, թեկուզ ջրհեղեղ սկզբունքով:
Գավառի «Քյավառ» ՀԸ