ԳԱՎԱՌԻ ԹԱՏՐՈՆԻՆ ՀԻՇԵՑԻՆ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինԹատրոնի միջազգային օրվա առթիվ Գավառի Լեւոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններին երկու օր ուշացումով շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Ստեփան Բարսեղյանը:
Նա հանդիպում ունեցավ թատրոնի ստեղծագործական անձնակազմի հետ: Թատերական արվեստի զարգացման գործում ունեցած վաստակի համար մարզպետը թատրոնի 8 դերասանների շնորհեց պատվոգրեր, իսկ 7 դերասաններ արժանացան շնորհակալագրի: Դերասանների գնահատմամբ, նրանք գոհ են, որ գոնե տարին մեկ անգամ նրանց հիշում են: Սակայն լավ կլիներ, որ թատրոնը անուշադրության մատնված չլիներ:
Միակ հույսը 2006 թվականին պետական բյուջեի միջոցներով թատրոնի վերանորոգումն էր, որն այս տարի չիրականանա: Քաղաքաշինության նախարարության կողմից շուրջ 3 ամիս տեւած նախագծման աշխատանքները մնացին միայն թղթի վրա: Իսկ թատրոնը կարիք է զգում խիստ վերանորոգման: Միայն բեմի տակ կես մետրից ավելի ջուր կա, չհաշված որ ճաքճքված են շենքի պատերը: Թատրոնի անհրապույր տեսքը փաստորեն չի փոխվի նաեւ 2006-ին:
Գավառի «Քյավառ» ՀԸ