Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԸ ՓԱՅԼԵՑ ՄԻԱՅՆ ՎԵՐՋԻՆ ՏՈՒՐՈՒՄ

Սպորտ

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Մոնտե Կառլոյի շախմատի միջազգային մրցաշարի վերջին 11-րդ տուրում հիանալի հանդես եկավ` 2:0 հաշվով պարտության մատնելով ռուս գրոսմայստեր Պյոտր Սվիդլերին:

Արոնյանը հաղթանակ տարավ կույր եւ արագ շախմատի պարտիաներում եւ առաջին անգամ այս մրցաշարում առավելության հասավ 2:0 հաշվով: Այս հաղթանակից հետո Լեւոնը 10.5 միավորով 7-րդ տեղը բաժանեց Բորիս Գելֆանդի հետ.

1. Անանդ - 14.5 միավոր

2. Մորոզեւիչ -1 4.5 միավոր

3. Վալեխո - 12 միավոր

4. Գրիշչուկ - 11.5 միավոր

5. Լեկո - 11 միավոր

6. Թոփալով - 11 միավոր

7. Արոնյան - 10.5 միավոր

8. Գելֆանդ - 10.5 միավոր

9. վան Վելի - 10 միավոր

10. Սվիդլեր - 9.5 միավոր

11. Իվանչուկ - 9 միավոր

12. Նիլսեն - 8 միավոր

Իսկ արագ շախմատի արդյունքներով Արոնյանը 6.5 միավորով 2-րդ տեղում է եւ զիջում է միայն Անանդին: Կույր շախմատում հայ գրոսմայստերը հանգրվանել է նախավեջին տեղում:

Այս մրցաշարից հետո Լեւոն Արոնյանը կսկսի նախապատրաստվել մայիսին մեկնարկելիք շախմատի համաշխարհային օլիմպիադային, որտեղ Հայաստանի հավաքականի կազմում հանդես է գալու առաջին խաղատախտակի վրա: