A
A
Հայկական Shadowmatic-ն արժանացավ Best Game Art մրցանակին
App Store-ը գրաված հայկական Shadowmatic խաղն արժանացել է հերթական մրցանակին: Ամստերդամում, Casual Connect-ի միջոցառման ժամանակ, Indie Prize մրցանակաբաշխության Best Game Art անվանկարգում հաղթող ճանաչվեց Shadowmatic-ը:
Triada Studio-ի տեխնիկական տնօրեն, ծրագրավորող Բագրատ Դարբինյանը, որի գլխում եւ ծնվել էր ստվերների հետ խաղալու գաղափարը, չէր սպասում այս մրցանակին. «Եկել էի կոնֆերանսի մասնակցելու, մարդկանց հետ շփվելու, ու պարզվեց՝ ինչ-որ բան հաղթեցինք»։
Երևակայության վրա հիմնված, միլիոնավոր ներբեռնումներ ունեցող, Apple-ի կողմից ճանաչված լավագույն խաղը՝ 13 լեզուներով թողարկվող, համաշխարհային պարբերականների էջերում հայտնված հայկական Shadowmatic-ը, ստեղծվել է 2015 թ. հունվարին։