A
A
Հանրապետությունում ուժեղ քամիներ են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ բքի պատճառով փետրվարի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, փակ է Վարդենյաց լեռնանցքը: Արագածի, Թալինի, Մարտունու, Վարդենիսի և Մեղրու տարածաշրջաններում ուժեղ քամիներ են: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն