ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ ՓՈՂՈՑ
Աջակցիր «Ա1+»-ինՄարզային եւ քաղաքային կառույցների ուշադրությունից դուրս է մնացել մարտի 19-ին Գյումրիի ավտոկայանի տնակային թաղամասում բռնկված հրդեհի հետեւանքով անօթեւան մնացած Համբարյանների ընտանիքը: Վերջիններս առայժմ բուժման կուրս են անցնում Գյումրիի Սամարիթեր հիվանդանոցում:
Ընտանիքը, հիվանդանոցից դուրս գալու դեպքում վերադառնալու տեղ չունի: Ունի միայն անօթեւանի կարգավիճակ, բայց արդեն չունի այն ժամանակավոր տնակը, որում ապրում էին, եւ սպասում բնակարան ստանալու իրենց հերթին: Ըստ ընտանիքի անդամ Զեմֆիրա Համբարյանի, բնակարանային հարցի լուծման համար դիմել է եւ Գյումրիի քաղաքապետարան, եւ Շիրակի մարզպետարան, սակայն ոչ մի կառույցից հուսադրող պատասխան չի ստացվել: Հրդեհից փրկվել են միայն փաստաթղթերը:
Գյումրի, «Ցայգ» Հ/Ը