Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանը համաձայն է ընդդիմության հետ» (տեսանյութ)

Քաղաքականություն
Cm4rwt9teXA

«Անհավասարություն, անարդարություն, անպատժելիություն, աղքատություն, հիասթափված ժողովուրդ, արտագաղթ»,-Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 12-ի ելույթում ասված եզրույթներն այսօր հիշեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա նշեց, որ ինքն ու այլ գործիչներ ևս անդրադարձել են երկրում առկա այս ու այլ հարցերի. «Ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանը համաձայն է ընդդիմության հետ»,-շեշտեց նա: Պատգամավորն անդրադարձավ նաև այսօր տեղի ունեցած՝ Մարդու իրավունքների պաշտպանի քվեարկությանը: «Ես քվեարկել եմ դեմ իշխանության ներկայացրած թեկնածուին: Մի պատճառով, որ նա իշխանության կողմից ներկայացված թեկնածու էր: Այսպիսի իրավիճակ է բոլոր երևույթների հանդեպ: Իսկ թե ինչո՞ւ, որովհետև չեմ հավատում...»,-այսպես եզրափակեց իր ելույթը պարոն Ուրիխանյանը: