Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Զուրաբյանը պատասխան է պահանջում (տեսանյութ)

Քաղաքականություն
Zurabyan-nkar-1

ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանն այսօր Ազգային ժողովում քննարկման ժամանակ նշեց. «Եվ էլեկտրաէներգիայի, և գազի գները բարձր են: Պարզ է, որ սրա հիմքում ընկած է համակարգային կոռուպցիան: Ծախսերի ու կորուստների դեպքում պարզ ցույց տվեցիք, թե ինչպես է եղել: Բայց կոռուպցիայի գլուխն ամենաշատը թաղված է ներդրումային ծրագրերում: Ծախսերն ու կորուստները բռնվող բաներ են: Իսկ ներդրումային ծրագրով ինչ անհեթեթ բան ասես՝ կարող ես բերել»: Նա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2016 թվականի ծրագրի ներկայացման շրջանակում հարակից զեկուցող, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանից հետաքրքրվեց. «Դուք ինչո՞ւ եք հանում ներդրումային ծրագրերի ռիսկը, ինչո՞ւ դրա պատասխանը չեք տալիս: Մոնոպոլիային առանց այդ էլ տվել եք այն, ինչ պետք է՝ նրա գոյությունն ապահովելու համար: «Մեր տնտեսական դաշտը բաժանված է 3 մասի: Խոսքը վերաբերում է այն ոլորտներին, որոնք հանդիսանում են մենաշնորհային ծառայություններ: Դրա համար մենք ասում ենք՝ պարոն Նազարյան, նայի, որ ուրիշ բան չլինի: Հանրային ծառայությունները կարգավորում է այս մենաշնորհային ծառայությունները»,-պատասխանեց պարոն Այվազյանը: Նա հիշեցրեց ՀԱԿ պատգամավորին նաև ընտրական շրջանը. «Ընտրություններին բոլորդ մարդկանց խոստումներ էիք տալիս. հեսա մենք այստեղ գազամատակարարում կանցկացնենք, այնտեղ գազամատակարարում կանենք, մեկը լինի, հարցնի՝ այդ ո՞ւմ հաշվին: Իսկ ներդրումների մասով մենք ո՞ւմ թույլ տանք, որ ներդրում անի, ընդդիմությա՞նը: Բա որ ընդդիմությունն էլ կոռումպացված եղավ»: