Ակտիվիստներին ազատ արձակեցին
Քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժանմունքից ազատ արձակվեցին Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց պառկած բողոքի ակցիա իրականացրած ակտիվիստներից երեքը։ Մեզ հետ զրույցում Մաքսիմ Սարգսյանը նշեց, որ իրեն ոստիկանությունում քաղաքացիական հագուստով անձ տեսանկարահանել է եւ չի ներկայացել, միայն ասել է. «Ինձ ինչ պետք էր նկարեցի»։ Մաքսիմ Սարգսյանը հավելեց նաեւ.«Ոստիկանությունում իրենց շատ ցինիկ էին պահում։ Երբ հարցրի, թե ով էր ինձ տեսանկարահանում, պատասխանեցին, որ անծանոթ մարդ է։ Իսկ թե անծանթ մարդը ինչ գործ ունի ոստիկանությունում, չեմ կարողանում հասկանալ»։ Այժմ ակտիվիստները գնում են կենտրոնի ոստիկանություն, որտեղ բերման են ենթարկել այսօրվա ակցիայից եւս վեց մասնակցի։ Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի միջոցով՝ ակտիվիստները իրենց աջակցությունն էին հայտնում կալանավորված քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին։