ՏՈՒԳԱՆՎՈՒՄ ԵՆ ԱՆԱՍՆԱՏԵՐԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինԱրգելված վայրերում անասուններ պահելու համար տուգանվել են Ալավերդի քաղաքի Սարահարթ թաղամասի 10 բնակիչ։Նրանցից Խաչիկ Հակոբյանը տուգանվել է 20.000 դրամով, քանի որ վերջինս արգելված վայրերում անասուններ պահելու համար տուգանվում է երկրորդ անգամ։
Հինգ անասնատերեր տուգանվել են 10.000- ական դրամով։Նիստին չներկայանալու համար մնացած 4 անասնատերերի նկատմամբ հանձնաժողովն ավելի խիստ է գտնվել՝ վերջիններիս տուգանելով 15.000 դրամով։
«Անկյուն գումարած 3» ՀԸ
ԱՐՏԱՔԻՆԸ ԽԱԲՈՒՍԻԿ Է
Ալավերդի քաղաքի Սարահարթ թաղամասի մշակույթի պալատի վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել ենԿառավարությունն այդ նպատակով հատկացրել էր 39 մլն. դրամ Սակայն արտաքինից գեղեցիկ, հարդարված շենքում դեռ չլուծված խնդիրներ կան:
Մինչ օրս մշակույթի պալատում ջրամատակարարում չկաԽնդիրներ կան նաեւ կոյուղագծի հետ կապված Եւ թեեւ մշակույթի պալատի տնօրեն Սոխակ Խանդամիրյանն ասում է, որ դրանք առաջիկայում լուծվող խնդիրներ են , սակայն մասնագետների կարծիքով` Խնդիրը խողովակաշարերի մեջ է եւ կարող է լուծվել համակարգի փոփոխման դեպքում միայն
«Անկյուն գումարած 3» Հ Ը