Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաշված օրեր՝ մինչեւ «Վերածնունդ» 8-րդ միջազգային մրցույթ-փառատոնը

Մշակույթ
veratsnu

2016թ. ապրիլին Գյումրի քաղաքում կկայանա երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային VIII մրցույթ-փառատոնը, որին կմասնակցեն ավելի քան 3000 մարդ աշխարհի շուրջ 40 երկրներից: Մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն ՀԿ-ն:Փառատոնի անցկացմանը աջակցում են ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Գյումրու քաղաքապետարանը: Մրցութային ծրագրի ունկնդրումները անցկացվում են Գյումրու մշակութային եւ ուսումնական հաստատություններում 14 անվանակարգերով (դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, ազգային երգեցողություն, ժողովրդական գործիքներ, էստրադային երգեցողություն եւ էստրադային նվագախմբի գործիքներ, երգչախումբ, կոմպոզիցիա, պարարվեստ):Մասնակիցները հանդես են գալիս հինգ տարիքային խմբերով:Մասնագիտական հանձնաժողովների կազմում ընդգրկվում են 70-ից ավելի արվեստի ճանաչված գործիչներ աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնի շրջանակներում տեղի կունենա ԱՊՀ երկրների առաջավոր երաժշտական բուհերի ղեկավարների կլոր սեղան, որի ընթացքում արծարծվում են գիտամանկավարժական մի շարք խնդիրներ, կատարվում է առաջավոր փորձի փոխանակում, ձեռք են բերվում պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար, կնքվում են երկկողմ պայմանագրեր: Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև «Մշակույթների երկխոսություն »միջազգային 10-րդ հոբելյանական գիտաժողովը, որին կմասնակցեն գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից: