Բացել լրահոսը Փակել լրահոսը
ARM
A A
Բիզնես

Արագ առաքմամբ վաճառքներ Wildberries-ում՝ ավելի քան 90% պատվերների գնմամբ

Վերջին տարիներին արագ առաքումը դարձել է էլեկտրոնային առևտրի հիմնական շարժիչ ուժերից մեկը։ Գնորդներն ավելի ու ավելի հաճախ նախընտրում են ոչ միայն առցանց գնումներ կատարել, այլև պատվերը ստանալ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում։
 
Սա հատկապես վերաբերում է առօրյա և հրատապ գնումներին՝ սննդամթերք, տնային ապրանքներ, նվերներ և նույնիսկ էլեկտրոնիկա։ Օգտատերերը կարևորում են ընտրության հարմարավետությունը, հերթերից խուսափելու հնարավորությունը և անհրաժեշտ ապրանքը «այստեղ և հիմա» ստանալը։ Wildberries հարթակում այս միտումը ակտիվորեն զարգանում է։ Ավելի ու ավելի շատ պատվերներ ձևակերպվում են մինչև 4 ժամում արագ առաքմամբ, իսկ որոշ կատեգորիաներում արդեն ձևավորվել է կայուն պահանջարկ։
 
Առավել հաճախ մի քանի ժամվա ընթացքում առաքվող կատեգորիաներն են՝ կենդանիների համար նախատեսված ապրանքներ, սննդամթերք, խաղային պարագաներ, տոնական ապրանքներ, ինչպես նաև ալկոհոլային արտադրանք։
 
Միևնույն ժամանակ, նախորդ տարվա համեմատ նկատվում է զգալի աճ հետևյալ կատեգորիաներում՝ կենդանիների համար ապրանքներ, ալկոհոլ, ծաղիկներ, սննդամթերք և էլեկտրոնիկա։
 
Արագությունը՝ որպես աճի գործոն վաճառողների համար
 
Վաճառողների համար սա նշանակում է մեկ բան․ առաքման արագությունը դառնում է ոչ միայն առավելություն, այլև գործոն, որն անմիջականորեն ազդում է վաճառքների վրա։
 
Wildberries-ն առաջարկում է աշխատանքի մի քանի մոդել, որոնք հնարավորություն են տալիս ճկուն կերպով կառավարել լոգիստիկան և միանալ արագ առաքման սեգմենտին։
 
Հիմնական մոդելներից մեկը DBS-ն է (Delivery by Seller)։
 
DBS մոդելի շրջանակում վաճառողը պահում է ապրանքը իր սեփական պահեստում և ինքնուրույն իրականացնում առաքումը գնորդին։ Wildberries-ը այս դեպքում հանդես է գալիս որպես հարթակ, որտեղ գնորդը գտնում է ապրանքը և ձևակերպում պատվերը։
 
Այս մոտեցումը վաճառողին ապահովում է գործընթացի լիարժեք վերահսկողություն՝ պատվերի մշակումից մինչև առաքում։
 
EDBS՝ երբ արագությունն է որոշիչ
 
Արագ առաքման համար նախատեսված է նաև EDBS («Էքսպրես վիտրինա») մոդելը։ Դրա հիմնական առանձնահատկությունն այն է, որ պատվերները հնարավոր է առաքել ձևակերպումից հետո 1–4 ժամվա ընթացքում։ Այս մոդելն այսօր դառնում է աճի հիմնական շարժիչը այն կատեգորիաներում, որտեղ բարձր է հրատապ գնումների պահանջարկը։
 
Հարթակի տվյալներով՝ պատվերների ավելի քան 90%-ը գնվում են,, իսկ պատվերների ծավալը կարող է աճել միջինում մինչև +80% ամսական։
 
EDBS մոդելը հատկապես արդյունավետ է այն կատեգորիաներում, որտեղ արագ ստացումը վճռորոշ է՝ սննդամթերք, ծաղիկներ, էլեկտրոնիկա և նվերներ։
 
Դավիթ Միրզոյան, Wildberries-ի տարածաշրջանային տնօրեն Հայաստանում․ «Այսօր գնորդներն ավելի ու ավելի հաճախ ընտրում են արագությունը՝ այն արդեն դարձել է շուկայի ստանդարտ։ Վաճառողները, որոնք ապահովում են արագ առաքում, ստանում են մրցակցային առավելություն և ավելի արագ են մեծացնում վաճառքները։ Միաժամանակ օգտատերերը կարող են հեշտությամբ գտնել նման ապրանքները հարթակում՝ օգտագործելով 1–4 ժամ առաքման ֆիլտրը»։
 
Արագ առաքումը արդեն ոչ թե պարզապես թրենդ է, այլ շուկայի նորմ, որը կարելի է վստահորեն արձանագրել։