Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-03-19_21-05-07
A A
Պաշտոնական

Թրամփը Մերձավոր Արևելք ամերիկյան զորքեր ուղարկելու ծրագրեր չունի

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելք ամերիկյան զորքեր ուղարկելու ծրագրեր չունի։ 

Նրա խոսքով՝ նման ծրագրեր ունենալու դեպքում չի բացահայտի որոշումները։

«Ես զորքեր չեմ ուղարկում ոչ մի տեղ, և եթե ուղարկեի, չէի խոսի դրա մասին»,- ասել է Թրամփը։

Նա նաև հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հրահանգել է այլևս չհարձակվել նավթագազային օբյեկտների վրա։

«Իսրայելն այլևս դա չի անի»,- հայտարարել է Թրամփը։