Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Միասնության թևեր» կուսակցության քարոզարշավի 5-րդ օրը Դիլիջանի Շամախյան թաղամասում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչները Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 5-րդ օրը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասում են՝ կուսակցության ղեկավար և վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի գլխավորությամբ։

Բնակիչների հետ հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը նշել է, որ իրենց համար միշտ կարևոր է եղել մարդկանց հետ շփվելը, նրանց խնդիրները հասկանալը։

Թաթոյանն ընդգծել է, որ առաջիկա ընտրությունները պատմական նշանակություն ունեն Հայաստանի համար։ «Իսկապես սրանք շատ կարևոր ընտրություններ են, մենք ճակատագրական որոշում պետք է կայացնենք։ Եվ մենք չպետք է թողնենք, որ ուրիշները մեր փոխարեն որոշում կայացնեն, մենք պետք է որոշումը կայացնենք՝ յուրաքանչյուր մարդ»,- ասել է նա։