«ԳԱԶՊՐՈՄԸ» ԳԻՏԻ ԻՐ ԲԵՐԱՆԻ ՀԱՄԸ
Աջակցիր «Ա1+»-ինՄինչեւ ապրիլի 14-ը ՀՀ կառավարությունը եւ «Գազպրոմ» ռուսաստանյան ընկերությունը պիտի կնքեն պայմանագրեր` «գազային ոլորտի օբյեկտների»եւ Հրազդանի ՋԷԿ-ի 5 էներգաբլոկը ռուսական կողմին վաճառելու մասին պայմանագրեր: Իսկ հանձնումը ռուսական կողմին պետք է ունենա մինչեւ 2007թ հունվարի 1-ը: «Գազպրոմ»-ի տարածած մամլո հաղորդագրության համաձայն, ՀՀ-ն եւ «Գազպրոմը» կնքել են` 25 տարի ժամկետով համագործակցության պայմանագիր: Այն ամրագրում է, որ Հայաստանին վաճառվող գազի սակագինը մինչեւ 2009 թվականի հունվարի 1-ը կազմելու է 110 ԱՄՆ դոլար` 1000 խորհանարդ մետրի դիմաց: Գործարքի իրականացումից հետո «Հայռուսգազարդ»-ի հիմնադիր կապիտալում «Գազպրոմ» ռուսաստանյան ընկերության չափաբաժինը կկազմի որակական մեծամասնություն:
ՀՀ կառավարությունը նեկայումս 45 տոկոս բաժնետոմսերի տերն է: Ի դեպ, «Գազպրոմի» հաղորդագրության մեջ իբրեւ ծանոթություն նշվում է, որ Հրազդանի ՋԷԿ-ը հանդիսանում է Հայաստանի էներգետիկ համակարգի խոշորագույն կայաններից մեկը, որի հզորությունը կազմում է1100 մեգաբայթ, որից ձմեռային շրջանում օգտագործվում է 800 մեգաբայթը:
2003թ-ին Հրազդանի ՋԷԿ-ն Հայաստանի ունեցած պարտքի դիմաց դարձել է Ռուսաստանի սեփականությունը: 2004թ Հայաստանը հայտարարել է Հրազդանի ՋԵԿ-ի`կիսակառույց 5-րդ բլոկը վաճառելու իր մտադրության մասին: 5-րդ բլոկի հզորությունը 300 մեգաբայթ է: «Գազպրոմի» մամլո հաղորդագրությունն ամբողջությամբ կարդացեք «Ա1+» ինտերնետային կայքի ռուսերեն էջում: