Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաչյա Հարությունյանը չի կարողանում քայլել

Հասարակություն
Hrachya-Harutyunyan

Ռուսաստանի Տոմբով քաղաքի գաղութում գտնվող Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը շարունակում է անհանգստացնել նրա հարազատներին: Հրաչյա Հարությունյանը ողնաշարի ճողվածք ունի: «Դեռ Հայաստանում խնդիրներ ուներ՝ երեք գրիժա, մեկը մյուսից մեծ,  բուժվեց, բայց խոնավ պայմաններում վիճակն ավելի է վատացել»,- «Ա1+»-ին ասաց Հրաչյա Հարությունյանի կինը՝ Անահիտ Մարտիրոսյանը: Նրա խոսքերով՝ Ռուսաստանի դաշնությունում գտնվող հարազատներին Հրաչյա Հարությունյանը ասել է, որ չի կարողանում քայլել, ներարկումներ են պարբերաբար անում, ցավերը թողնում են, բայց երկու ժամ հետո կրկին նույն վիճակն է: Հիշեցնենք, որ 2013 թ հուլիսի 13ին Պոդոլսկի մոտ Հրաչյա Հարությունյանը բեռնատարով բախվել էր ավտոբուսին,ինչի հետեւանքով 18 մարդ էր մահացել։ Նա դատապարտվել է 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: Այս տարիների ընթացքում հարազատները երբեւէ չեն տեսել Հրաչյա Հարությունյանին: Հայաստան արտահանձնելու հետ կապված գործընթացն էլ ձգձգվում է: