Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական հին մշակույթը կներկայացվի լիբանանահայերին

Մշակույթ
nkar5-1

Լիբանանահայերն այս օրերին հնարավորություն ունեն առավել մոտիկից ծանոթանալու հայկական մշակույթին եւ դրա արդիականացման պատմությանը: Արվեստաբան, Տերյան մշակութային կենտրոնի մենեջեր Անի Մարգարյանը հատուկ այդ նպատակով մինչեւ մարտի 16-ը դասախոսություններ կկարդա Բեյրութ եւ Այնճար քաղաքներում: «Ա1+»-ի հետ զրույցում Անին ասաց, որ հրավերը Լիբանանից է եղել. «Չորս դասախոսություն ունեմ՝ հայկական մանրանկարչության եւ տարազների վերաբերյալ, սրան գումարած՝ ինձ հետ վերցրել եմ նաեւ 19-20-րդ դարերի լուսանկարներ, որոնք ներկայացնում են պատմական Հայաստանն ու մեր նախնիների պատմությունը»,-ասաց նա: Արվեստաբանի խոսքով՝ իր դասախոսություններում փորձելու է ներգրավել նաեւ այնպիսի մարդկանց, որոնք հեռու են այս ոլորտից. «Դասախոսություններն այնպես են կազմված, որ նույնիսկ մարդիկ, որ հեռու են արվեստից, սիրեն այն, հիշեն ու ֆիքսեն պատմությունը: Ներկայացնում եմ ոչ միայն հին արվեստը, այլեւ թե արդի արվեստի տարբեր ճյուղեր ինչպես են կիրառում մանրանկարչությունը եւ տարազը»,-եզրափակեց նա: nkar4 nkar3 nkar2 nkar1