A
A
Տիգրան Համասյանի վերնաշապիկը՝ աճուրդում
Սարգիս Հովսեփյան պատկերասրահում մարտի 19-ին տեղի ունենալիք աճուրդի լոտերից մեկն էլ կլինի աշխարհահռչակ ջազ երաժիշտ Տիգրան Համասյանի վերնաշապիկը՝ ստորագրությամբ։ Այս մասին տեղեկացնում է SOS-ն իր ֆեյսբուքյան էջում՝ շնորհակալություն հայտնելով երաժիշտին։ Աճուրդում վաճառքի են հանվելու անվանի մարդկանց իրեր, իսկ գոյացած գումարը փոխանցվելու է գյումրեցի ընտանիքներին բնակարանով ապահովելու համար անցկացվող դրամահավաքին։