Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկների 75 տոկոսը ԸՕ նախագծում չկա

Քաղաքականություն
osce

Ինչպես հայտնի է, ս.թ. փետրվարի 5-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ իր վերջնական զեկույցը։ Ի թիվս այլ դրույթների, զեկույցում ներառված են մի շարք հանձնարարականներ ՀՀ ընտրական վարչարարության բարելավման ուղղությամբ։ «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» որոշեց ուսումնասիրել, թե այդ հանձնարարականներից որո՞նք են տեղ գտել մարտի 2-ին հրապարակված ընտրական օրենսգրքի նախագծում։ Այսպիսով, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հենց Ընտրական օրենսգրքին վերաբերվող 16 առաջարկություններից Ընտրական օրենսգրքի նախագծում ամբողջությամբ ներառված են 2-ը և ևս 2-ը՝ մասնակի: Առաջարկություններից 12-ը (այն է՝ 75 տոկոսը) որևէ կերպ տեղ չեն գտել օրենսգրքի նախագծում: Իշխանությունների կողմից անտեսված պահանջների թվին է պատկանում ընտրական օրենսգրքի նախապաատրաստման հրապարակայնության ապահովումը, ընտրությունների վերահսկման արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումները, բողոքարկման արդյունավետության և կեղծիքներ կանխարգելող մեխանիզմների մասին առաջարկները:   «Իրազեկ քաղաքացիների միավորում»