Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունը քաղաքական պատասխանատվություն է կրելու» (տեսանյութ)

Քաղաքականություն
SGQj22pgs3c

Վարդան Օսկանյանն այսօր անդրադարձել է 2008 թ. մարտի 1-ի դեպքերին՝ նշելով, որ այդ ժամանակվա իշխանությունը պատասխանատվություն է կրում այդ իրադարձությունների համար: Հարցին՝ Մարտի 1-ի համար ո՞ր իշխանությունն է պատասխանատու, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ բոլոր պրոցեսների վերաբերյալ միշտ պատասխանատուն իշխանությունն է. «Բայց պատասխանատուն եւ մեղավորը տարբեր բաներ են։ Կա քննություն, ես չեմ ուզում իրավական խնդիրների մեջ մտնել, բայց կա չգրված օրենք՝ քաղաքական գործընթացների համար նախեւառաջ իշխանությունն է պատասխանատու»։ Ե՞րբ է իշխանությունը կրելու այդ պատասխանատվությունը, որ հասարակությունը զգա դա. հարցին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսպես պատասխանեց: «Պատասխանատվությունը տարբեր ձեւով է լինում։ Անպայման չի, որ դա ազատազրկում լինի կամ իրավական որեւէ հետեւանք։ Պատասխանատվություն ասելով՝ ես նկատի ունեմ քաղաքական պատասխանատվություն։ Եվ ցանկացած քաղաքական պատասխանատվության պատասխան տալիս է հանրությունը ընտրությունների ժամանակ։ Եթե ժողովուրդը դրական գնահատի իշխանությունների գործունեությունը, կողմ կքվեարկի, եթե չի վստահի Հանրապետականին, կողմ չի քվեարկի։ Այստեղ որեւէ մեծ դժբախտություն չի լինի»։