A
A
Նաիրիտցիները պահանջում են ներգրավել իրենց մասնագետներին (տեսանյութ)
«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները պահանջում են գործարանի վերագործարկման հարցերով ստեղծված աշխատանքային խմբում ներգրավել իրենց մասնագետներին: Նախկին աշխատակից Տիգրան Մինասյանը նշում է. «Մինչեւ ապրիլի 1-ը ռուսական ընկերությունից ծրագիր պետք է ներկայացնեն: Մի խոսք կա՝ հավատում ենք, բայց չենք վստահում կառավարությանը: Պահանջում են գործարանի վերագործարկում, ազատել են աշխատանքից, մարդիկ թող ընդունեն մեզ աշխատանքի»,- ասաց գործարանի նախկին աշխատակից Տիգրան Մինասյանը: Հիշեցնենք, որ երեկ նորանշանակ նախարար Լևոն Յոլյանը խորհրդարանում հայտարարել է, որ ինքը կանի առավելագույնը՝ գործարանի վերագործարկման համար։