Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղացիներին սպառնում են զրկել ջրից. Civil Voice (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Untitled-4

Լոռու մարզի Հագվի գյուղի մի խումբ բնակիչներ դիմել էին Civil Voice հասարակական կազմերպությանը՝ աջակցելու Սեդվի գետի վրա ՀԷԿ կառուցելու իրենց անհամաձայնությանը: Մարտի 17-ին Հագվիում  տեղի է ունեցել քննարկում՝  համայնքի բնակիչների և Սեդվի էներգո ՍՊԸ ներկայացուցիչների հետ: Տեղեկացնենք, որ նշյալ ընկերությունը նախատեսում է կառուցել ՀԷԿ Սեդվի գետի վրա, որը գյուղացիների պնդմամբ վտանգում է համայնքի գյուղատնտեսական և անասնապահական գործունեությանը: ՀԷԿ-ի կառուցմանը դեմ արտահայտվեց նաև Հագվիի գյուղապետ Հայկասար Մաիլյանը: Ի դեպ համայնքի բնակիչները վստահեցնում էին, որ պատրաստվում են նախաձեռնել ստորագրահավաք, թույլ չտալու նոր ՀԷԿ-ի կառուցումը: Civil Voice հասարակական կազմակերպություն Մանրամասները տեսանյությում՝