Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջոն Քերին Սավչենկոյի դատավճիռը անարդարացի որոշում է համարում

Քաղաքականություն
John-Qeri

ԱՄՆ պետքարտուղար  Ջոն Քերին  ռուսական իշխանությունների հետ բանակցությունների օրակարգում  պատրաստվում է  բարձրացնել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի ազատ արձակման հարցը: Այս մասին հայտնել է  ԱՄՆ  պետքարտուղարությունը: Ջոն Քերին ընդգծել է, որ Վաշինգտոնում խիստ մտահոգված են Ուկրաինայի քաղաքացու դատավճռով: «22 տարի.  սա անարդարացի որոշում է, նրա առողջական վիճակը մտավախություն է առաջացնում»,- նշել է պետքարտուղարության ներկայացուցիչը: «Շատ կարևոր է, որ այս իրավիճակը կարգավորվի  և նա (նկատի ունենալով Սավչենկոյին) հնարավորինս շուտ հայտնվի Ուկրաինայում» , -հավելել է նա: Մանրամասներն՝  այստեղ