Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանուշ Հակոբյանը աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն

Քաղաքականություն
cb515abc-e6e3-41c0-9c8d-7d4b55dffdfc

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ մարտի 25-ին կհանդիպի Դաշնակցության Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ: Հաջորդ օրը, մարտի 26-ին Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը նախարարը կհանդիպի Ամերիկայի հայկական համագումարի անդամներ Բրայան Արդունիի, Դանիել Քուշանջյանի և այլոց հետ: Նույն օրը տեղի կունենա հանդիպում ՀՅԴ և կից կառույցների ներկայացուցիչների հետ: Վաշինգտոնում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կայցելի Սբ. Խաչ եկեղեցի, կհանդիպի առաջնորդի հետ: Մարտի 27-ին նախարարը կայցելի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցի, կմասնակցի Սբ. Զատիկի պատարագին, կհանդիպի հայ համայնքի հետ: