Աշխատանք` ձվի և հավի հետ. գունավոր գաղտնիք (տեսանյութ)
Վերջին օրերին վաճառքում հայտնվել են գունավոր ճուտիկներ, որոնք վաճառվում են 1500 դրամով։ Կան նաեւ գունավոր բադիկներ՝ 2000 դրամ արժեքով։ Հովհաննես Խաչատրյանը երկու շաբաթվա ընթացքում 50 ճուտիկ է վաճառել։ Երիտասարդը չի ասում, թե որտեղից է ձեռք բերում ճուտիկները, բայց վստահեցնում է, թե գիտի՝ ինչպես են դրանք դառնում գունավոր։ «Բնական ճանապարհով է ստեղծվում։ Աշխատանքը կատարվում է ձվի և հավի հետ։ Չի ներկվում, անգամ՝ հնարավոր էլ չի մեկ կամ երկու օրական ճուտիկին ներկել»,-ասում է նա։ «Մարդիկ կլինեն, որ կգնեն այն՝ որպես մսամթերք օգտագործելու նպատակով, և եթե թունավոր նյութերից լինի, դա ուղիղ անդրադառնում է մարդու առողջության վրա։ Չգիտենք՝ ֆիզիկական շփումից ի՞նչ ազդեցություն կունենա մաշկի վրա։ Արդյո՞ք մարդն իրավունք ունի նման գործունեությամբ զբաղվելու, արդյո՞ք իրավունք ունենք կենդանուն ժամանցի նպատակով օգտագործելու»,-շեշտում է բնապահպան-ակտիվիստ Կարինե Փանոսյանը։ Վաճառողը լուրջ չի վերաբերվում այս տեսակետին։ Մանրամասները՝ տեսանյութում