Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Կիրակոսյանը՝ աշխարհի գավաթի հաղթող

Սպորտ
sambo

Մոսկվայում կայացած սամբոյի «Անատոլի Խառլամպիեւի» հուշամրցաշարին, որը աշխարհի գավաթի խաղարկության փուլերից է, Հայաստանը ներկայացել է հինգ մարզիկով: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:  Մեր սամբիստներից երեքն արժանացել են տարբեր կարգի պարգեւների: Մարտական սամբոյի մրցումներում Սամվել Բադալյանը (68 կգ քաշային կարգ)եւ Մավրիկ Նասիբյանը (74 կգ), հաղթահարելով նախնական փուլերի արգելքները, մտել են եզրափակիչ, սակայն վճռորոշ մարտում պարտություն են կրել եւ արժանացել արծաթե մեդալների:  Իսկ ահա մարզական սամբոյի մրցաշարում գերազանց է հանդես եկել Տիգրան Կիրակոսյանը, որը 52 կգ քաշային կարգում հաղթել է իր բոլոր մրցակիցներին եւ զբաղեցրել առաջին տեղը: