Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գասպարի. «Մաֆիական օրենքով գցում են մեկի վրա»

Հասարակություն
gaspari-2

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին խիստ  կասկածում է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իր խցակից Մխիթար Սարգսյանը ինքնասպանություն գործած լիներ: «Ամենայն հավանականությամբ,  նա բռնությունների է ենթարկվել իր խցակիցների միջոցով, պալաժենիայի հրահանգով, որովհետեւ նա եղել է այն անձանցից, ովքեր  այդ խցում են եղել բռնության ժամանակ»,- «Ա1+»-ին ասաց Վարդգես Գասպարին: Պաշտոնական վարկածով ինքնասպանություն գործած Մխիթար Սարգսյանի կինը Epress.am-ին հայտնել էր,   որ ամուսինը ոչ մի կապ չի ունեցել Գասպարիին խցում խոշտանգելու հետ եւ իրականում ամուսնուն սպանել են, քանի որ իր վրա չի վերցրել Գասպարիին ծեծելու մեղքը: Վարդգես Գասպարին եւս  կիսում է այդ տեսակետը: «Մաֆիական օրենքով գցեն մեկի վրա, մեկին պատժեն, իշխանության ներկայացուցիչներն էլ չոր դուրս գան:  Քանի որ այս սցենարի հետ նա չի համաձայնել, ամենայն  հավանականությամբ բանտի քրեական հեղինակությունը կալանավայրի ադմինիստրացիայի հետ փոխադարձ համաձայնությամբ նրան բռնության են ենթարկել, սպանել են իր խցում, այնուհետեւ կախել, որպեսզի  ինքնասպանվածի պատրանք ստեղծեն»,- ասաց Գասպարին: Ակտիվիստը  չի հիշում, որ Մխիթար Սարգսյանը իրեն հարվածած լինի: Հիշեցնենք, որ ակտիվիստ Վարդգես Գասպարիին խոշտանգելու փաստի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնական անփութություն հոդվածով: Ի դեպ,  «Նուբարաշեն» ՔՀԿ լոգարանում մարտի 1-ին, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն գործած Մխիթար Սարգսյանը երկու օրից ազատվելու էր կալանավայրից: