Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ԱԳՆ-ն մեկնաբանում է ԱՄՆ Հավայի նահանգի կողմից ԼՂՀ ճանաչումը

Քաղաքականություն
լղհ

ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունըԱրցախի հանրային հեռուստատեսությանը   Հարց․Ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ Հավայի նահանգի կողմից ԼՂՀ ճանաչումը։   Պատասխան․Ողջունում ենք Հավայի նահանգի ներկայացուցիչների պալատիկողմից ԼՂՀ ճանաչման մասին բանաձևի ընդունումը։ Այսպիսով, Հավային դարձավ ԱՄՆ 7-րդ նահանգը, որը ճանաչեց ԼՂՀ անկախությունը։ Շնորհակալ ենք նաև բոլոր նրանց, ովքերիրենց ներդրումն ունեցան այս գործում։ Արցախի միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության կարևորագույնառաջնահերթություններից է և մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել, այսգործընթացում նոր հաջողությունների հասնելու համար։ Համոզված ենք, որ Արցախի միջազգային ճանաչումը լրացուցիչ խթան կհանդիսանաարցախյան պետականության և, մասնավորապես, նրա ժողովրդավարականինստիտուտների հետագա զարգացման ու ամրապնդման համար։ Այննաև դրականազդեցություն կունենա Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտությանխաղաղ կարգավորման գործընթացի վրա՝ ապահովելով նրա անդառնալիությունը և թույլտալով կենտրոնանալ ԽՍՀՄ փլուզման և Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմիարդյունքում ձևավորված երկու անկախ, ինքնիշխան պետությունների՝ ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության խաղաղհամագոյակցության անհրաժեշտ մեխանիզմների ու պայմանների մշակման վրա: