Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատանի է վիրավորվել

Քաղաքականություն
c1688e552e914ce5e6d4539bda3a3e77

ԼՂՀ  առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Շահումյանի շրջանի «Քարվաճառի շրջանային բուժմիավորում» է տեղափոխվել 16- ամյա  Կամո Օհանյանը՝ ձախ սրունքի ներծային 1/3 պատռվածք վերքով: Նրան   ցուցաբերվել է բուժօգնություն, եւ  հոսպիտալիզացիայի կարիք չի եղել: ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն են տեղափոխվել  նաեւ Ծովինար Աղաջանյանը (ծն. 1961թ.) Մարտակերտի շրջանի գ. Թալիշից աջ բազկի վ/3 հրազենային, բազուկոսկրի կոտրվածք եւ հոդի վնասվածքով, ձախ բազկի փափուկ հյուսվածքների վնասվածքներով, Գարեգին Աղաջանյանը (ծն. 1973թ.) Մարտակերտի շրջանի գ. Թալիշից որովայնի կույր թափանցող հրազենային վիրավորումով և բարակ աղու վնասումով, Զավեն Ավանեսյանը (ծն. 1985թ.) Մարտակերտի շրջանի գ. Մադաղիսից իրանի բազմաթիվ հրազենային վիրավորումներ ներթափանցված որովայնի խոռոչ, լյարդի վնասումով և 19- ամյա զինծառայող Հայկ Թորոսյանը՝ գլխուղեղի բաց թափանցող հրազենային կույր վիրավորումով: ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում Ծովինար Աղաջանյանի մոտ կատարվել է վերքի առաջնային մշակում, Գարեգին Աղաջանյանի մոտ` լապարատոմիա, բարակ աղու կարում, Զավեն Ավանեսյանի մոտ` լապարատոմիա, լյարդի վնասվածքի կարում, Հայկ Թորոսյանի մոտ`գանգի դեկոմպրեսիոն տրեպանացիա: Բժիշկները հիվանդների վիճակը գնահատում են կայուն ծանր: Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: