Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՈՂՆ ՈՒ ՀՈՂԱՏԵՐՆ ԱՅԼԵՒՍ ԻՐԱՐ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ

Տնտեսություն

«Այբ-Ֆե»թերթի նյութերից

Գազի սակագնի բարձրացումը ուղղակիորեն անդրադառնում է գյուղատնտեսության վրա: Վրաստանում արտադրվող եւ այնտեղից ներկրվող ազոտական պարարտանյութն, օրինակ` արդեն թանկացել է: Սակայն, Հայաստանը շարունակում է օգտվել վրացական պարարտանյութից, քանի որ ռուսականը եւ ուկրաինականը թեեւ ավելի որակյալ են, բայց եւ ավելի թանկ են:

Թանկացված պարարտանյութի 1 պարկի իրական գինը տատանվում է 5 հազարից 5 200 դրամի սահմաններում: Թե որքանով է թանկացել պարարտանյութը, կարելի պարզել` համեմատելով այն անցյալ տարվա գնի հետ, որը 3000 դրամի սահմաններում էր: արնանացանի շրջանում տվյալ խնդիրը մեղմելու համար պետբյուջեից հատկացվել է 294 միլիոն դրամի սուբսիդավորում, որպեսզի հնարավորություն տրվի հողագործներին այս տարի պարարտանյութը գնելու նախորդ տարվա գներով: Սակայն պարարտանյութը հողագործների միակ խնդիրը չէ. գոյություն ունեն ոռոգման, տեխնիկայի, վառելանյութի, սերմերի գնման ու էլի բազմաթիվ այլ խնդիրներ: Սովորական հաշվարկի միջոցով էլ, օրինակ` ակնհայտ է, որ եղարքունիքի մարզի հողագործները ցանքից մինչեւ բերքահավաք` 1 հեկտար տարածության վրա ծախսում են 40-50 հազար դրամ:

Կարտոֆիլի բերքով հայտնի եղարքունիքի մարզում այսօրվա դրությամբ առաջացել է մի նոր խնդիր. մշտապես կարտոֆիլ աճեցնողներն ներկայումս հրաժարվում են դրանից եւ կարտոֆիլի փոխարեն աճեցնում հացահատիկ: Պիտանի վարելահողերը մարզում կազմում են 96 հազար հեկտար: Վերջին 15 տարիներին մարզի վարելահողերի շուրջ 31 տոկոսը մնում է անմշակ: Այս տարի 56 հազար հեկտարի վրա կիրականացվի գարնանացան: Դրանից 53 տոկոսը բաժին կընկնի հացահատիկային մշակաբույսերին եւ ընդամենը 26 տոկոսը` կարտոֆիլին: «Վերջին 3 տարիների ընթացքում հիմնականում հացահատիկի իրացման խնդիր չի առաջացել: Հիմնակում մեր ցավոտ կողմը կարտոֆիլն ու կաղամբն է: Միշտ իրացման խնդիր ունենք: Ամեն տարի բանակը 3-4 հազար տոննա կարտոֆիլ է մթերում, մնացածը` մթերումները կամ իրացումը, հիմնականում տարերայնորեն է կատարվում: Ճիշտ է, անցած տարի մենք շուկա ենք ունեցել Բագրատաշենի հատվածում, բայց շուկան էլ այնքան նորմալ չի գործել, որովհետեւ կան կոնֆլիկտային պահեր, կոնկրետ հեռու գտնվելու եւ հազար քաղաքական բաներ կան, որը բարդեցնում է մեր կարտոֆիլ աճեցնելը»,- ասում է եղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը: Մարզի Երանոս գյուղում, որտեղ 1800 տնտեսություններ կան, շատերը հրաժարվում են իրենց հողերից, քանի որ համոզվել են. հողը վարձահատույց չի լինում իր մշակին: «Հիմնականում հացահատիկային կուլտուրա ենք ցանում, որովհետեւ կարտոշկայի դեպքում ժողովուրդը վնասով է փակում, քանի որ օգուտը վնասը չի փակում»,- ասում է Երանոսի գյուղապետ ագիկ Խանդամանյանը:

Լենա ԲԱԴԵՅԱՆ