A
A
Ապրիլյան պատերազմին Զոլաքար գյուղը երկու զոհ տվեց
Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղն Արցախյան ռազմական գործողությունների հետեւանքով ունի 2 զոհ՝ 19-ամյա շարքային Դավիթ Հայրապետյանը եւ 34-ամյա պայմանագրային զինծառայող Գագիկ Մելքոնյանը: 19-ամյա շարքային Դավիթ Հայրապետյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, իսկ հուղարկավորությունը՝ վաղը: Զոլաքար գյուղի գյուղապետ Արման Ղազարյանը նշում է՝ Դավիթն 9 ամսվա զինծառայող է, նրա երկու եղբայրները նույնպես ծառայել են Արցախում: Արման Ղազարյանի ընտանիքի սոցիալական վիճակը գյուղապետը գնահատում է միջին: Գյուղապետն Արմանի մասին կարճ է արտահայտվում՝ «Չափի մեջ, համեստ, հերոս տղա էր»: Իսկ ենթասպա Գագիկ Մելքոնյանն ապրիլի 7-ին արդեն հուղարկավորվել է: