Գելլափ․ ՔՊ-ն առաջատար է, «Ուժեղ Հայաստանը»՝ երկրորդ տեղում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության մարտյան հարցումների համաձայն՝ եթե խորհրդարանական ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ապա 24,3%-ը կքվեարկեր իշխող «Քաղաքացիական պայմանագրի» օգտին։ Երկրորդ տեղում է «Ուժեղ Հայաստանը»՝ 13,4%-ով, երրորդում՝ «Բարգավաճ Հայաստանը»՝ 7,9%։ «Հայաստան» դաշինքը կստանար 5,5%, իսկ «ԴՕԿ»-ը՝ 3,1%։ Հարցման արդյունքները ներկայացրել է ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը՝ նշելով, որ վերջին ամիսներին հիմնական քաղաքական ուժերի վարկանիշը աճել է։ Մասնավորապես, դեկտեմբերին ՔՊ-ի աջակցությունը կազմում էր 16,5%, իսկ «Ուժեղ Հայաստան»-ինը՝ 7,2%։ Հարցմանը մասնակցել է 1001 քաղաքացի։ Ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել 51,9%-ը, ևս 8,6%-ը դա հավանական է համարում։ Խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հունիսի 7-ին։