Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջազգային հանրությունը պետք է կոշտ եւ հասցեական գնահատական տա

Քաղաքականություն
lxh-2

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին  հանդիպում է ունեցել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ու նրա հետ Արցախ ժամանած Հունաստանի եւ Լատվիայի խորհրդարանների մի խումբ պատգամավորների հետ: Հանդիպմանն արծարծվել են վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին առնչվող հարցեր: Բակո Սահակյանը բարձր է գնահատել տարբեր երկրների, նրանց քաղաքական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչների սատարումը խաղաղ գործընթացին եւ ագրեսիայի դատապարտմանը՝ դա համարելով սկզբունքայնության եւ մարդասիրության դրսեւորում: Նախագահը միաժամանակ նշել է, որ միջազգային հանրությունը պետք է կոշտ եւ հասցեական գնահատական տա Ադրբեջանի ռազմատենչ ու ապակառուցողական քաղաքականությանը՝ ընդգծելով, որ դրա առկայությունը եւ համարժեքությունը կարեոր դերակատարություն ունեն ագրեսիայի զսպման գործում: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը, պաշտոնատար այլ անձինք:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ