Ռուսաստանի հայերի միությանը ծայրահեղ մտահոգել է ՌԴ-ի Բաքվին զենք վաճառելը
Ռուսաստանի հայերի միությունը իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը շարունակելու և ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների վերաբերյալ: ՌՀՄ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. Ինչպես հայտնի է, քառօրյա պատերազմի արդյունքում ադրբեջանական ուժերը մի շարք ռազմական հանցագործություններ են կատարել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հանդեպ: «Ակնհայտ է, որ վերջին օրերին Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողություններն իրականացվել են ռուսական հարձակողական զենքի օգնությամբ: Միջազգային հանրության կողմից ադրբեջանական ագրեսիայի դատապարտումն ու ԵԱՀԿ ՄԽ միջամտությունը մի կողմից, և հատկապես Ռուսաստանի միջամտությունը մյուս կողմից, ստիպեցին ագրեսորին ապրիլի 5-ին գնալ կրակի դադարեցման: Այս օրերին ՌԴ իշխանություններն ակտիվացրեցին իրենց գործողությունները մարտական բախումները դադարեցնելու, լայնածավալ պատերազմը բացառելու և բանակցային գործընթացը վերականգնելու համար, ինչը դրական ընկալվեց Հայաստանում և նրա բազմամիլիոնանոց աշխարհասփյուռ համայնքներում»,-ասվում է հայտարարության մեջ: Սակայն, այն, որ Ռուսաստանը չի ցանկանում հրաժարվել զենքի առաքումներից ՌԴ բազմամյա դաշնակցի, ՀԱՊԿ և ԵՏՄ անդամի դեմ պատերազմող երկրին, բողոքի ալիք է բարձրացրել և Հայաստանում, և Ռուսաստանում և, ցավոք, հակառուսական տրամադրությունների առիթ է տվել Հայաստանում` մի երկրում, որը հետխորհրդային բոլոր տարիներին միակ պետությունն է եղել, որը չի դավաճանել ՌԴ հուսալի և քաղաքական դաշնակցի սկզբունքներին»,-ասվում է հայտարարության մեջ: «Ռուսաստանի դիրքորոշումն առավել ևս անհասկանալի է ՌԴ վարչապետի այն հայտարարության ֆոնին, որ Ադրբեջանը պատերազմում է Թուրքիայի աջակցությամբ:», -ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ Ադրբեջանը որպես Թուրքիայի իրական դաշնակից նույն քաղաքականությունն է վարում` ազգային հերոսի կոչում շնորհելով իր համակուրսեցի հայ սպային Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացի ժամանակ կացնահարած սպային, կամ նրանց, ովքեր սոցցանցերում իրենց լուսանկարներն են տեղադրում հայ զինվորների կտրած գլուխը ձեռքին: «Համարում ենք, որ Ադրբեջանին սիրաշահելու ցանկությունը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ նա իր իրական դաշնակցի` Թուրքիայի օրինակին հետևելով, կարող է թիկունքից հարված հասցնել Ռուսաստանին, միայն այն տարբերությամբ, որ այս անգամ «դանակը» Ռուսաստանի վաճառածը կլինի: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում