A
A
Ֆրանսիայում և ՌԴ-ում կքննարկվի սահմանների վերազինման հարցը
Այսօր՝ ապրիլի 13-ին, «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման նախագահ Արթուր Բաղդասարյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն, այնուհետև Ռուսաստանի Դաշնություն։ Այցի ընթացքում տեղի կունենան մի շարք հանդիպումներ Ֆրանսիայի և Ռուսաստանի հասարակական-քաղաքական գործիչների, պաշտոնատար անձանց, պատգամավորների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Վերջիններիս հետ քննարկումների ծիրում կլինեն նաև սահմանների տեխնիկական վերազինման կապակցությամբ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությունը, ինչպես նաև ապրիլի 23-ի հեռուստամարաթոնի մասնակցության հարցերը։ ՀՎԿ մամուլի ծառայություն