Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԵՂԾ ԴԵՂԵՐ ԳՅՈՒՄՐԻԻ ԾՆՆԴԱՏԱՆԸ

Մարզեր

Հայաստանի Հանրապետությունում հայտնաբերվել են կեղծ դեղեր: Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի կատարած լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ «Զինացեֆին» դեղամիջոցում անհրաժեշտ «Զեֆուրօքսիմ» նյութի փոխարեն սրվակներում լցված է եղել «Ամպիցիլին»։

Առայժմ Գյումրիի ծննդատունը միակ բուժհաստատությունն է, որտեղից հայտնաբերվել է կեղծված «Զինացեֆը»։ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Սաթենիկ Բեյբությանի տեղեկացմամբ, իրենք արդեն տեղյակ են խնդրին:

Շիրակի մարզին դեղորայքը տրամադրվում է առողջապահության նախարարության կողմից, իսկ առանձին բուժհաստատություններ որպես ՓԲԸ-ներ իրավունք ունեն մասնավոր կազմակերպություններից ձեռք բերել անհրաժեշտ դեղամիջոցները:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ