A
A
ԳՈՐԻՍՈՒՄ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ
Աջակցիր «Ա1+»-ինՊարզվում է, Գորիսի քաղաքապետի աթոռին հավակնում է միայն երկու անգամ անընդմեջ ընտրված գործող քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը: Ըստ Գորիսի համայնքի ղեկավարի ընտրության նախապատրաստման եւ անցկացման ժամանակացույցի` ապրիլի 26-ը թեկնածուների փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է:
Թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հաղորդած տվյալների համաձայն` թեկնածուների առաջադրման փաստաթղթեր ներկայացրել է միայն գործող քաղաքապետը: Ի դեպ, դա այն դեպքում, երբ տասնյակից ավելի անուններ էին նշվում, որոնք հավանական թեկնածուների շարքում էին: Ապրիլի 26-ը ցույց տվեց, որ շրջանառության մեջ մտած անունները այլընտրանքի լոկ պատրանք էին Գորիսի քաղաքացիների համար:
Գորիսի «Լաստ» ՀԸ