ԱՐԱՔՍ ԳԵՏԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՎԱՐԱՐԻ
Աջակցիր «Ա1+»-ինԳյուղատնտեսական աշխատանքները արարատյան դաշտավայրում բուռն ընթացքի մեջ էին մինչեւ ջերմաստիճանի կտրուկ նվազումը: Գարնան սկիզբը գյուղացիներին խոստանում էր առատ բերք, սակայն արդեն 10 օր անընդհատ տեղացող անձրեւն ու ջերմաստիճանի նվազեցումը գյուղացիներին խուճապի է մատնել, քանի որ նրանք տարիների կուտակված փորձով գիտեն, որ երկարատեւ անձրեւները կործանարար ազդեցություն են ունենում պտղատու այգիների վրա:
Անձրեւից ու ցրատահարության բացի սահմանամեձ գյուղերում բնակիչները մտահոգված են Արաքս գետի հնարավոր վարարումից, որի այսօրվա մակարդակը արդարացնում է գյուղացու մտավախությունը:
Չնայած նրան, որ գետի մակարդակը դեռ աղետալի բարձրության չի հասել, այնուամենայնիվ խնդիը օրակարգային է եւ Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսական վարչությունը մի շարք ծրագրեր է իրականացնում, այդ թվում շինարարական, վերանորոգման ու նախապատրաստական: Պատկան մարմինների հավաստմամբ հնարավոր ամեն ինչ արվում է հավանական վարարումներից զերծ մնալու համար:
Արմավիրի «Ալտ» ՀԸ