A
A
Էկվադորում զոհերի թիվը հասել է 272-ի (լրացված) (տեսանյութ)
Ապրիլի 18 Սույն թվականի ապրիլի 17-ին, տեղական ժամանակով ժամը 03.58-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 23.58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 00.350 և արևելյան երկայնության 79.970 աշխարհագրական կոորդինատներով (Էկվադորի ափամերձ տարածք), օջախի 20 կմ խորությամբ, 7.4 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8-9 բալ:
Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները կան 272 զոհ և ավելի քան 2500 տուժած:
...........
Սույն թվականի ապրիլի 17-ին, տեղական ժամանակով ժամը 03.58-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 7.8 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Էկվադորում:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Մուսինե քաղաքից 28 կմ հեռավորության վրա դեպի հարավ-արևելք:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 20.2 կմ խորության վրա:
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7.8 բալ:
Ըստ վերջին ստացված տեղեկատվության՝ երկրաշարժի հետևանքով կա 41 զոհ. կան նաև ավերածություններ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ԱԻՆ
Հիշեցնենք, որ երեկ, ապրիլի 16-ին, ժամը 08.32-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ստացված տեղեկատվության համաձայն սկսել է գործել Ասո հրաբուխը: Հզոր երկրաշարժ էր գրանցվել Ճապոնիայում: