Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջնագծի տարբերվող որոտը

Կարևոր լուրեր Հասարակություն
sahman-5

Արցախյան առաջնագծի երկինքն այս օրերին նաև լավ լուրերից է որոտում։ Սահմանային զորամասի վաշտի հրամանատար կապիտան Արման Իսկանդարյանը երրորդ անգամ է հայր դարձել  (լուսանկարում՝ ձախից առաջին շարքում )։ Եղեգնաձորցի Կամանդիրի ընտանիքի նոր անդամի անունը Գառնիկ է՝ պապի անունով են կոչել։ Երեխան առողջ է, առույգ, տատիկը՝ տիկին Հայկանուշը, մեծ ոգևորությամբ է պատմում թոռան մասին. «Արդեն չարաճճիություններ է սկսել անել, հոր նման աշխույժ ու ինքնասածի է»։ Կամանդիրը մի քանի ժամով է կարողացել զավակին տեսնել, ու դեռ մի քանի ամիս էլ ստիպված կլինի հեռվից տեղեկանալ երեխայի «առաջին քայլերի, չարությունների» մասին, հայրական անքուն գիշերները կլուսանան ոչ թե տանը՝ կնոջ կողքին ու տղայի լացի ուղեկցությամբ, այլ խրամատում, հակառակորդի շարժին հետևելով. «Ծառայություն է, էստեղ լինելը հիմա ավելի կարևոր է, հանգիստ եմ՝ ծնողներս հետս են»,-ասում է։ Կապիտան Արման Իսկանդարյանի ու իր վաշտի տղաների մասին «Ա1+»֊ը պատմել էր ավելի վաղ։ Ապրիլյան թեժ օրերին մարտական դիրքը հայտնվել էր հակառակորդի հրետակոծության թիրախում։ Գիշերը ծավալված կատաղի մարտում Կամանդիրն ու տղաները իրենց ինչպես պրոֆեսիոնալներ են դրսևորել։ Դիրքը մնացել է անառիկ, կորուստներից էլ են խուսափել։ Հաջողության գաղտնիքը դիրքի տղաները միմյանց նկատմամբ հոգատար վերաբերմունքով են բացատրում. «Այլ կերպ Իսկանդարյանի վաշտում չի էլ լինում»,-նշում էին տղաները։ Նրանց վարքն ու շարժուձևը ուղերձ է դիրքերից ներքև գտնվողներին հանգիստ լինելու, քանզի իրենք են այստեղ...