Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ National հյուրանոցում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
1-19

Քիչ առաջ հրդեհ է բռնկվել Երեւանի կենտրոնում գտնվող National հյուրանոցի տանիքում, որն, ըստ որոշ տեղեկությունների, պատկանում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին։ «Ա1+»-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ այս պահին հրդեհն ամբողջությամբ մարվել է։ Նախնական տեղեկություններով՝ հրդեհվել է էլեկտրասնուցման համակարգը, տուժածներ չկան։ Կրակը չի հասել հյուրանոցի սենյակներ։ 2 Այս պահին հյուրանոցի տարածքում է շտապ օգնության, ինչպես նաև՝ ԱԻՆ հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող հինգ ավտոմեքենա։ Արագ արձագանքման խմբի ղեկավարի տեղակալ Էմիլ Ավետիսյանն «Ա1+»-ին փոխանցեց, որ հրդեհը տարածվել է ընդամենը 6 քմ տարածքի վրա՝ յուղի արտահոսքի հետևանքով։ Նյութական վնասների մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում։ 3