Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ականը չգիտի ուժ, որ դաշտ է եկել առանց ընտրակաշառքի (տեսանյութ)

Քաղաքականություն
as2

ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը այսօր հայտարարեց, որ ապրիլի 17-ի ՏԻՄ ընտրություններում այնպիսի դեպքեր չեն եղել, որոնք կազդեին ընտրությունների ընթացքի վրա. «Չեմ ասում, որ իդեալական է եղել, բայց կողմերը իրավական առումով բողոքելու առիթ չունեն: ՏԻՄ ընտրությունները բուն ընտրություններից տարբերվում են, կարող են լինել մեծ ընկերոջ խնդրանքներ, մաղարիչ, բայց կաշառքը մի փոքր այլ է: Ես որպես ՀՀԿ անդամ, քաղաքական գործիչ պետք է նշեմ, որ նպատակ կա՝ այդ երևույթը վերանա, քանզի գնալով դա ավելի վտանգավոր է դառնում»: «Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանի կարծիքով՝ ընտրությունները եղել են այնպիսին, ինչպիսին վերջին տարիներին են լինում՝ ընտրակաշառքներ, ընտրախախտումներ. «Հայաստանյան չափանիշներին համապատասխան ընտրություններ էին: Մարդիկ խմբերով էին գալիս, զգացվում էր, որ ինչ-որ մեկի խոսքն են կատարում»: Իսկ ինչ վերաբերում է ՀՎԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքերին, Էդգար Առաքելյանը նշեց, որ իրենք նման քայլերի չեն դիմել, որին ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց, որ ինքը չի ճանաչում որևէ քաղաքական ուժի, որ դաշտ է եկել առանց նման խնդիրների. «Մարդիկ չեն փոխվում»,- եզրափակեց պատգամավորը: Ավելին՝ տեսանյութով