Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

6 ԱՄԻՍ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ԲՈՒԺՎՈՒՄ ԷԻՆ ԿԵՂԾ ԴԵՂՈՎ...

Մարզեր

Ահազանգ ստանալուց հետո «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի կատարած լաբորատոր հետազոտություններից պարզվել է, որ «Զինացեֆ» 750 մգ դեղի «Զեֆուրօքսիմ» նյութի փոխարեն սրվակներում լցված է եղել «Ամպիցիլին»։

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Սաթենիկ Բեյբությանի հավաստմամբ, կեղծված դեղորայքը Գյումրիի ծննդատունը ստացել է մոտ վեց ամիս առաջ եւ այն օգտագործվել է մինչեւ 2006թ. փետրվարի 13-ը: Ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանի տեղեկացմամբ, դեղն օգտագործվել է, սակայն բժիշկները նկատել են, որ «Զինացեֆ»-ը սպասված արդյունքը չի տալիս:

Դիմել են դեղ ներկրող «Գլաքսո-Սմիթ-Քլայն» ընկերության Գյումրիի ներկայացուցիչ՝ Արմեն Խաչատրյանին՝ դեղը փորձաքննության ենթարկելու խնդրանքով: «Պարզվել է, որ դեղը ստանդարտներին չի համապատասխանել»,- ասում է ծննդատան տնօրենը: Դեղի այդ խմբաքանակը գնել է Գյումրիի ծննդատան նախկին տնօրեն Ֆելիքս Գրիգորյանը: Այս պահին պատասխանատուն պնդում է, թե հստակ ասել հնարավոր չէ, թե որ խմբաքանակով եւ հատկապես ումից է գնվել դեղն ու հասել ծննդատուն:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ