ԳԵՏԱՓԻ ԴՊՐՈՑԸ ՋՐԱՍՈՒՅԶ Է ԼԻՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզի Գետափի միջնակարգ դպրոցն անմխիթար վիճակում է: Պատերը խոնավ են, հատակը քայքայվել է: Միակ մեղավորն, ըստ տնօրեն Էդիկ Սանոսյանի, շինարարն է: Դպրոցը կառուցվել է 1998 թվականին, սոցիալական ներդրումների հիմնադրամի եւ համայնքի ֆինանսավորմամբ:
Տանիքը կիսատ է, որովհետեւ շինարարները մոռացել են ջրհորդաններ կառուցել: Ուստի անձրեւի կամ ձնհալքի ժամանակ Գետափի դպրոցը ջրասույզ է լինում, տանիքից ջուրը հոսում է պատերի վրայով եւ լցվում հատակի տակ՝ զրոյականացնելով սոցիալական ներդրումների հիմնադրամի գումարները: Տնօրենը փաստը չի ժխտում: Միաժամանակ պնդում է, թե անկախ ամեն ինչից սանիտարահիգիենիկ պայմանները դպրոցում նորմալ են, խոնավությունն էլ համապատասխանում է նորմային:
Համապատասխանությունն էլ այնքան է, որ դպրոցի պատերը կանաչել, ծլել ու ծաղկել են: Իսկ հատակի փայտերն, ըստ տնօրենի, փտել են ոչ թե ջրից, այլ մասնագետների անփույթ աշխատանքից, քանի որ հատակի եւ բետոնի միջեւ եղած տարածությունը քիչ է եւ հականեխում չի կատարվում:
Ըստ տնօրեն Էդիկ Սանոսյանի, դպրոցի խնդրիը Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը քաջատեղյակ է:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ