A
A
ՋՐԱՏԱՐԸ ՎԹԱՐՎԵԼ Է
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 27-ի երեկոյան Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի հատվածում վթարի է ենթարկվել Նովոսելցովո-Վանաձոր 1000մմ-ոց մայր ջրատարը, որի հետեւանքով Նովոսելցովոյի ջրատարից սնվող Վանաձոր քաղաքի մի շարք թաղամասեր արդեն երկրորդ օրն է ջուր չեն ստանում: «Լոռիջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Ա. Գինոսյանի խոսքերով` արվում է հնարավորինը օր առաջ վերականգնել ջրամատակարարումը, իսկ վերականգնողական աշխատանքները կավարտվեն ապրիլի 30-ին:
«Լոռիջրմուղկոյուղի» ՓԲԸ այս ընթացքում կենսաապահովման ոլորտի հիմնարկներին ու թաղամասերին ջուր է ապահովում ջրատար մեքենաներով, նախատեսվում է ջուր մատակարարել նաեւ ազգաբնակչությանը:
«Լոռի» ՀԸ