Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՈՒՅՍԸ» ԿՆՈՐՈԳՎԻ

Մարզեր

Եղանակների տաքացմանը զուգընթաց կսկսվեն Գյումրիի «Հույս» մանկատան երկրորդ մասնաշենքի վերանորոգման աշխատանքները: Արդեն հստակեցված է շենքի նախագծանախահաշվային արժեքը, սակայն չի կայացել շինարարական մրցույթը:

Ըստ մանկատան տնօրենի, մրցույթը կայանալու է Երեւանում, եւ մեծ է հավանականությունը, որ շինարարական կազմակերպությունը ընտրվի հենց մայրաքաղաքից:

Շենքի վերանորոգման նախագծանախահաշվային արժեքը կազմում է հարյուր հազար դոլար: Այդ գումարից 30 հազար եվրոն արդեն տրամադրվել է Ֆրանսիայի Բուշ դյու Րոն նահանգի կողմից: Միայն կտուրի վերանորոգումը պահանջում է ավելի քան 15հազար դոլար:

Այս պահին մանկատունն այդքան գումար չունի, ուստի վերանորոգումը սկսվելու է հակառակ տրամաբանությամբ՝ նախ կարվի արտաքին հարդարումը, հետո նոր կկառուցվի տանիքը, մինչեւ Բուշ դյու Րոնի նահանգապետ Ժան Նոել Գերինին այցելի Գյումրի:

«Հույս» մանկատան տնօրեն Ռուբեն Մարկոսյանը հույս ունի, որ ներքին հարդարման աշխատանքները եթե Գերինիին դուր գան, ապա նա որոշակի գումար կհատկացնի նաեւ մնացած աշխատանքների համար: Հակառակ պարագայում առաջ կգա նոր բարերարներ փնտրելու անհրաժեշտություն:

Գյումրի, «Ցայգ» Հ/Ը