«ԳԱՐՈՒՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիում մեկնարկել է «Ուսանողական գարուն» ամենամյա հանրապետական փառատոնը: Փառատոնին մասնակցել են մարզի 9 քոլեջների եւ արհեստագործական ուսումնարանների ուսանողները:
Ուսանողները պայքարել են ութ ծրագրային ելույթներում՝ երգչախբային արվեստ, հայակական ժողովրդական եւ ժամանակակից էստրադային երգ, ժամանակակից եւ հայկական պար, ժողովրդական նվագարան, հումոր եւ ասմունք: Ժյուրիի անդամներից շատերի կարծիքով ուսանողների մոտ պակաս է անկաշկանդ ու ազատ արտահայտվելու կարողությունը, նրանք որոշակի բարդույթներ ունեն:
Լավագույն արդյունքն ապահովել է Գյումրիի մանկավարժական քոլեջը, իսկ ամենացածրը՝ Մարալիկի արհեստագործական ուսումնարանը: Մայիսի 12-14-ը տեղի կունենա ուսանողական «Գարուն» փառատոնի հանրապետական փուլը:
Գյումրի, «Ցայգ» Հ/Ը