Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԵՒԱՆԻՑ ՈՒՂԻՂ ԲԱԹՈՒՄԻ

Մարզեր

Հունիսի 15-ից գործելու է Երեւան - Բաթումի երկաթգիծը: Այդ նպատակով տրամադրվելու է նոր վերանորոգված առանձին գնացք: Ըստ պատասխանատուների, ուղեվարձը մատչելի է լինելու:

Նախկինում ամեն տարի ամռանը մեկ վագոն Հայաստանից ուղարկվում էր Վրաստան, որտեղ այն միացվում էր Թբիլիսիից Բաթումի ուղեւորվող գնացքին: Խնդրից Հայաստանն արդեն ձերբազատվել է: Գնացքն աշխատելու է հունիսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը: Սկզբնական շրջանում գնացքն ունենալու է 3 վագոն, բայց հետագայում եթե նկատվի ուղեւորների մեծ հոսք, վագոնների թիվը կավելացվի:

Ներկայումս հանրապետությունում գործում է Երեւան -Թբլիսի մարդատար, Գյումրի -Երեւան, Գյումրի - Արթիկ Պեմզաշեն, ինչպես նաեւ Գյումրի - Այրում էլէկտրագնացքները: Սակայն վերջին տարիներին նշված ուղղություններից ոչ մեկը ծանրաբեռնված չի աշխատում: Պատճառը գնացքների դանդաղությունն է:

Առաջիկա տարիներին հավանաբար կգործի նաեւ Երեւան Աբխազիա երկաթգիծը: Ներկայումս այդ հարցի շուրջ ընթանում են բանակցություններ:

Գյումրի, «Ցայգ» Հ/Ը