A
A
«Աղջիկներին սկեսրայրս ամուսնացրել է, որ թուրքի ձեռքը չընկնեն» (տեսանյութ)
Ծիծեռնակաբերդ իր որդու հետ եկել էր ծաղիկներ դնելու նաեւ պարսկահայ Ռլֆի Սարգսյանը: Ցեղասպանության մասին իրական պատմություններ նա լսել է ամուսնուց, ում հայրը Անդրանիկ Օզանյանի զինակիցներից էր. «Սկեսուրս 15 թվականին զոհվել է, երեխաները մնացել են որբ, դրանից հետո 9 եւ 12 տարեկան իր աղջիկներին սկեսրայրս ամուսնացրել է, որ թուրքի ձեռքը չընկնեն»,- պատմում է Ռլֆի Սարգսյանը: Ամուսինը շատ է պատմել, թե ինչպես են դարձել փախստական, օրվա հաց չեն ունեցել ուտելու: Այս ամենը կինը չի կարողանում մոռանալ ու ամեն տարի իր պարտքն է համարում գալ Ծիծեռնակաբերդ ու իր հարգանքի տուրքը մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Ավելին՝ տեսանյութով